Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Բաժանորդագրվել

ՀՀԿ փոխնախագահը կալանվորված է հունիսի 5-ից։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Քննչական մարմնի միջնորդությունը բավարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։

ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։

Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։

Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:

Աշոտյանը կալանավորվեց հունիսի 5-ին։

Leave a comment