ԻՀՊԿ մարտիկները 5 ահաբեկչի են ոչնչացրել Իրանի հյուսիս-արևմուտքում

Բաժանորդագրվել

Զինյալների մոտ հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք–զինամթերք։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտիկները 5 ահաբեկչի են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում փոխհրաձգության ժամանակ։ Այս մասին հաղորդում է իրանական «Tasnim» գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Արևմտյան Ադրբեջան նահանգում:

Զինյալները երկրի տարածք են ներթափանցել դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով, սակայն հայտնաբերվել և ոչնչացվել են։

Աֆղանստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում ԻՊ գրոհայինների պատրաստման կենտրոններին

Leave a comment