ԱԺ–ն կշարունակի աշխատանքը, եթե ընդդիմադիրները փոխնախագահի թեկնածու չառաջադրեն. նախագիծ

https://arm.sputniknews.ru/20260702/azhn-ksharunaki-ashkhatanqy-ete-ynddimadirnery-pvokhnakhagahi-teknatsu-charajadren-nakhagits-104097968.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2340/24/23402438_90:0:1510:1065_1920x0_80_0_0_acfeb8612e64097f25baa051398641a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, պաշտոն, արուսյակ մանավազյան

հայաստան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, պաշտոն, արուսյակ մանավազյան

Բաժանորդագրվել

ՔՊ պատգամավորների խոսքով` եթե նախագիծը հաստատվի, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը կախված չի լինի առանձին քաղաքական ուժի վարքագծից։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն անել, որի համաձայն` եթե ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածու չառաջադրեն, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։

Նախագծի հիմնական զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հայտարարեց` նախագիծը միտված է Ազգային ժողովի գործունեության հնարավոր ձգձգումները բացառելուն։

«Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուների չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը` միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության` հետագայում թեկնածու առաջադրելու իրավունքը»,– ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև ԱԺ նախագահի տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ավարտը խորհրդարանը չի կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստեր, մինչև բոլոր համապատասխան պաշտոնները համալրվեն։

«Այս կարգավորումը կարող է հանգեցնել իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից կախված կլինի Ազգային ժողովի բնականոն աշխատանքը։ Այսինքն` եթե որևէ խմբակցություն թեկնածու չառաջադրի, առաջին նստաշրջանի ընթացքը կարող է անհիմն ձգձգվել»,– նշեց Մանավազյանը։

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կքննարկվի տարբերակ` եթե առաջադրված թեկնածուն ԱԺ–ի կողմից 3 անգամ չի ընտրվում, ապա անցնում են օրակարգի հաջորդ հարցին և այս հարցին վերադառնում են հաջորդ քառօրյայի ընթացքում։

Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ըստ ՔՊ–ի` պատճառն անհարգելի բացակայություններ էին և պարտականությունները չկատարելը։ Խորհրդարանական ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։

«Սենց կարևոր օրինագիծը բերել եք վերջին նիստի՞ն». ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների հարցն է

Leave a comment