Իրանն ԱՄՆ–ին և Իսրայելին հորդորել է զերծ մնալ ագրեսիվ գործողություններից

Բաժանորդագրվել

Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է Ալի Խամենեիի հուղարկավորության օրերին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից:

«Այս մեծ և ուսանելի օրերին… մենք զգուշացնում ենք Իրանի թշնամիներին, հատկապես ԱՄՆ-ին, Իսրայելին, ինչպես նաև նրանց տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշնակիցներին խուսափել ցանկացած սխալ հաշվարկից և կոչ ենք անում մտածել մեր երկրի նկատմամբ ցանկացած սպառնալիքին և ագրեսիային զինված ուժերի խիստ ու սթափեցնող պատասխանի մասին», – ասված է ուղերձում, որի տեքստը մեջբերում Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը։ Հուլիսի 4-6–ը հրաժեշտի արարողություն է նախատեսված Թեհրանում, հուլիսի 7-ին`Ղոմում, իսկ հուղարկավորությունը կկայանա հուլիսի 9-ին Մեշհեդում։

Հիշեցնենք` Խամենեին սպանվեց ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

Leave a comment