ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի հավաքականը նվաճեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր։

1/16 եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը 3:0 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին (տեսանյութ):

Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարզաբալը, մեկ գոլ էլ խփեց անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պորոն։ Հանդիպումը կայացավ Լոս Անջելեսի «Սոֆի» ստադիոնում։

1/8 եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա – Խորվաթիա զույգի հաղթողը։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Իսպանիա – Ավստրիա` 3:0

Միկել Օյարզաբալ, 36, 89, Պեդրո Պորո, 66

Leave a comment