https://arm.sputniknews.ru/20260702/bacardzak-chi-hakasum-kvostanjany-emi-het-anmaqs-arevtri-ev-eatm-andam-linelu-masin-104113147.html
Բացարձակ չի հակասում. Կոստանյանը` ԵՄ–ի հետ անմաքս առևտրի և ԵԱՏՄ անդամ լինելու մասին
Բացարձակ չի հակասում. Կոստանյանը` ԵՄ–ի հետ անմաքս առևտրի և ԵԱՏՄ անդամ լինելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ փոխարտգործնախարարը վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T23:49+0400
2026-07-02T23:49+0400
2026-07-02T23:49+0400
հայաստան
եվրամիություն
վահան կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104112710_0:0:1501:844_1920x0_80_0_0_116011b5564c4ab9d35ae8c31284bb55.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզված է, որ Եվրոպական միության հետ անմաքս առևտուրը չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։Նա վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն ծրագրում է Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրո հատկացնել, ինչը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն և ազատականացնել Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների մոտավորապես 80 տոկոսը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104112710_29:0:1154:844_1920x0_80_0_0_a60a506669b958d33f53158e38875711.jpg.webp
հայաստան, եվրամիություն, վահան կոստանյան
հայաստան, եվրամիություն, վահան կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարարը վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզված է, որ Եվրոպական միության հետ անմաքս առևտուրը չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Բացարձակ չի հակասում։ GSP+ համակարգը, որից օգտվում էր Հայաստանը և դա անում էր նաև այն ժամանակ, երբ արդեն ԵԱՏՄ անդամ պետություն էր, ԵՄ–ն այդ ժամանակ էլ էր անմաքս ապրանքներ արտահանելու հնարավորություն տալիս»,– ասել է Կոստանյանը։
Նա վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։