Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ․ Զախարովա

Բաժանորդագրվել

Հուլիսի 2-ի գիշերը Շվեդիայում ՌԴ դեսպանատան տարածք է ուղղվել երկու ԱԹՍ. մեկը կարմիր ներկով լի տարա է նետել, իսկ երկրորդը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի իմիտացիա, ընկել է դեսպանատան շենքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ այդ երկրում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ նախատեսվում է Մոսկվայում Շվեդիայի դեսպանին կանչել ՌԴ արտաքին գործերի նախարարություն»,-ասել է նա։

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունն ավելի վաղ բազմիցս հայտնել էր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումների մասին։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ հուլիսի 2-ի գիշերը դիվանագիտական առաքելության տարածք է ուղղվել երկու ԱԹՍ. մեկը կարմիր ներկով լի տարա է նետել, իսկ երկրորդը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի իմիտացիա, ընկել է դեսպանատան շենքի մոտ։ Դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը դիտարկում են ոչ թե որպես հերթական սադրանք, այլ որպես առաքելության աշխատակիցներին ահաբեկելու փորձ։

Leave a comment