«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը

https://arm.sputniknews.ru/20260702/voske-tsiranin-patvavvor-hjury-klini-fransahaj-derasan-simvon-abgarjany-104098804.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104097775_92:0:1515:1067_1920x0_80_0_0_8da504b16fe7d845e0ad70b0755222f5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մշակույթ , «ոսկե ծիրան» կինոփառատոն, սիմոն աբգարյան

հայաստան, մշակույթ , «ոսկե ծիրան» կինոփառատոն, սիմոն աբգարյան

Բաժանորդագրվել

Սիմոն Աբգարյանը մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։

«Սիմոն Աբգարյանը գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում։ Նա իր աշխատանքը սկսել է 1980-ականներին Ամերիկայում, շարունակել է Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում»,– ասված է հաղորդագրությունում։

Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։

Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին` 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։

Leave a comment