5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ

Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ Միջերկրական ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:06-ին։Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգում, էպիկենտրոնը գտնվել է 19.87 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Leave a comment