Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինեմ, շուռ կգա ու ինձ կտեսնի. Ալեն Սիմոնյան

Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինեմ, շուռ կգա ու ինձ կտեսնի. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ կես քայլ հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետը իր մեջ չի տեսնում մրցակցի:

«Ես որևիցէ հավակնություն չունեմ, չեմ ունեցել: Իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է, ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ կես քայլ հետ: Այն պահին, երբ որ իրեն պետք լինեմ, շուռ կգա ինձ կտեսնի»,-իր խոսքում նշել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով վարչապետի կողմից իր մեջ մրցակից տեսնելու միտքը նույնիսկ «վախնելու բան է»:

«Ես իմ պահվացքով, աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ:  Էլ չեմ ասի, որ վարչապետի մտքի ծայրով կարող է էդպիսի բան անցնել: Մենք նույն թիմն ենք, նույն համակարգն ենք»,-եզրափակել է Սիմոնյանը:

Leave a comment