https://arm.sputniknews.ru/20260702/gerasimvovy-zekucel-e-putinin-ukrainajin-pataskhan-harvatsneri-ardjunqneri-masin-104084588.html
Գերասիմովը զեկուցել է Պուտինին Ուկրաինային պատասխան հարվածների արդյունքների մասին
Գերասիմովը զեկուցել է Պուտինին Ուկրաինային պատասխան հարվածների արդյունքների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը գրեթե ամեն օր է հանդիպում անցկացնում ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T13:59+0400
2026-07-02T13:59+0400
2026-07-02T13:59+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վալերի գերասիմով
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/08/93281678_0:151:3180:1941_1920x0_80_0_0_a9f9ffd99093555d2ca04d67cb381aed.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին և դրանց հետ առնչություն ունեցող թիրախներին ՌԴ ԶՈւ–ի հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հատուցման հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկություններին: Հարվածի հետևանքով վնասվել են նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասկի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։Նրա խոսքով՝ Պուտինը գրեթե ամեն օր է հանդիպում Գերասիմովի հետ Ուկրաինայի հարցով, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից։«Հանդիպումները անցկացվում են պարբերաբար, գրեթե ամեն օր, սակայն դրանք սովորաբար չեն լուսաբանվում հեռուստատեսությամբ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/08/93281678_272:0:3003:2048_1920x0_80_0_0_00f87c231dbef46a62aceabfb5a9883c.jpg.webp
վալերի գերասիմով, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
վալերի գերասիմով, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ՌԴ նախագահը գրեթե ամեն օր է հանդիպում անցկացնում ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին և դրանց հետ առնչություն ունեցող թիրախներին ՌԴ ԶՈւ–ի հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հատուցման հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկություններին: Հարվածի հետևանքով վնասվել են նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասկի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։
«Այսօր առավոտյան, Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ ամենօրյա զեկույցի ժամանակ, Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը նաև զեկուցեց Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևին և այլ բնակավայրերին հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին, որոնք, իհարկե, բացառապես ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված օբյեկտներին հասցված հարվածներ են», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը գրեթե ամեն օր է հանդիպում Գերասիմովի հետ Ուկրաինայի հարցով, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից։
«Հանդիպումները անցկացվում են պարբերաբար, գրեթե ամեն օր, սակայն դրանք սովորաբար չեն լուսաբանվում հեռուստատեսությամբ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։