Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան  Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում հայտարարել է, որ պատգամավորի մանդատ չի վերցնելու։

«Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը։ Նախ և առաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասել է նա։  

«Մի՛ մոռացեք, որ սա ետպատերազմյան Ազգային ժողով էր։ Սա տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը և հավելել, որ ՀՀ նախագահի պաշտոնի մասին չի մտածում։ 

Նա նշել է, որ շարունակելու է ակտիվ քաղաքական գործիչ լինել. «Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»։ 

Leave a comment