Մերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է, 47-ամյա տղամարդը վայր է ընկել և տեղափոխվել է հիվանդանոց

Մերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է, 47-ամյա տղամարդը վայր է ընկել և տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեում գտնվող «Մերգելյանի» անվան ինստիտուտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են, որ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է, և Արթուր Մ․-ն վայր է ընկել և ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Արթուր Մ․-ն աշխատում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում՝ որպես դիոդոզիայի բաժանմունքի վարիչ։

Leave a comment