«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Սպորտային լրագրողի միջազգային օր, Ղազախստան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Նորվեգիա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Հարկային աշխատողների օր, Ուզբեկստան՝ Զինանշանի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1729 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցին։
1833– վախճանվել է բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը։
1921- Թիֆլիսում սկսվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը Անդրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով։
1993 – վախճանվել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը։
2001- Ստեփանակերտում սկսվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը։
2005- տեղի է ունեցել Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը։ Առաջին զանգը կատարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
2008-Հյուսիսային պողոտա ներխուժած մոտ 20 տղամարդ վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել են այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցել են ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»։
2010- Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովը։
2011-Գյումրիում մեկնարկել են ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին նվիրված օրերը։
2015- «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայից հեռանալուց օրեր անց՝ կեսգիշերին, պողոտայում ձևավորվել է բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։
2018-Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները խանգարել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ շարունակել հանքի կառուցման աշխատանքները։
ԱՇԽԱՐՀ
1499 -Ամերիգո Վեսպուչին հայտնաբերել է Ամազոնի դելտան։
1566-վախճանվել է ֆրանսիացի գրող, բժիշկ, ալքիմիկ և պայծառատես Նոստրադամուսը։
1778-վախճանվել է ֆրանսիացի գրող, մտածող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան Ժակ Ռուսոն։
1830– ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավել են «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը։
1853- ռուսական բանակն անցել է Պրուտ գետը, սկսվել է Ղրիմի պատերազմը։
1860– հիմնադրվել է Վլադիվոստոկ քաղաքը։
1900 – Փարիզում տեղի է ունեցել Օլիմպիական 2-րդ խաղերի բացումը։
1922-ծնվել է ֆրանսիացի մոդելիեր Պիեռ Կարդենը։
1925-ծնվել է Կոնգոյի Հանրապետության առաջին վարչապետ և ազգային հերոս Պատրիս Լումումբան։
1942 –վախճանվել է «Ոսկե հորթի» և «12 աթոռի» համահեղինակ, ռուս խորհրդային գրող Եվգենի Պետրովը։
1961– ինքնասպան է եղել ամերիկացի ականավոր գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը։
1977- վախճանվել է ամերիկացի ռուս նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ Վլադիմիր Նաբոկովը։
1990-աշխատանքն է սկսել ԽՄԿԿ XXVIII համագումարը, որը եղել է վերջինը Կոմունիստական կուսակցության պատմության մեջ։
1994– սպանվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը ֆուտբոլի աշխարհի 1994 թվականի առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ։
1996 –Դնեպրոձերժինսկում տրամվայի վթարի արդյունքում զոհվել է 34 մարդ։
1997– սկսվել է Ասիական ֆինանսական ճգնաժամը։
1999 –վախճանվել է ամերիկացի գրող, «Կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն։
2002– ամերիկացի Սթիվ Ֆոսետն ավարտել է օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
2011-Մոնակոյում կայացել է թագաժառանգ Ալբերտ 2-րդի և Շարլին Ուիտտստոկի ամուսնությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում