Իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո վերջինս ձերբակալվել է։ Այս պահին պաշտոնական կառույցները դեռևս չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել քննչական գործողությունները և ինչ հիմքով է կատարվել ձերբակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մալոյանը ԱԺ ընտրություններին աջակցել է Սամվել Կարապետյանին:
Հիշեցնենք, որ Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։