Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 1-ին հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել Իսրայելին տրամադրվող ամերիկյան ֆինանսական օգնությունը «արդեն այս տարի»։
Հանդես գալով մամուլի ասուլիսում՝ նա ընդգծել է, որ երկրի տնտեսությունն այժմ բավականաչափ ուժեղ է՝ առանց ԱՄՆ օգնության գոյություն ունենալու համար։ Այս մասին հայտնում է News 18-ը:
«Ես ուզում եմ դադարեցնել ամերիկյան օգնությունը։ Դա նման է սոցիալականնպաստի. դա ինձ պետք չէ։ Մեր տնտեսությունն այլևս փոքր տնտեսություն չէ… մենք կարող ենք ֆինանսավորել մեր ՀՆԱ-ի տոկոսի այն մասը, որը ստանում ենք Միացյալ Նահանգներից։ Ես ուզում եմ, որ այս գործընթացը սկսվի այս տարի»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Բենիամին Նեթանյահուն նաև մի քանի հայտարարություններ է արելտարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Նա հանդես է եկել ընդդեմՊաղեստին պետության ստեղծմանը։ Մեկնաբանելով Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ Նեթանյահուն հայտարարել է. «Մենք երկու անգամ ներխուժել ենք Իրան՝ ոչնչացումից փրկվելու համար։ Եթե պահանջվի, կլինի նաև երրորդ անգամը»։
Բացի դրանից, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանում այնքան ժամանակ, քանի դեռ «Հըզբոլլահը» սպառնալիք է համարվում։