Ինչպես հաղորդում է Ազերթաջը, Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորապես, ասել է.
«Դուք առաջնորդի հատկություններ եք դրսեւորել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը, եւ սա նոր հնարավորություններ է ստեղծում կայունության, վստահության եւ բարգավաճման համար։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է այս գործընթացին։ Համատեղ ուժերով մենք իսկապես կարող ենք թղթի վրայի խաղաղությունը վերածել գործնական խաղաղության, եւ հենց դրա համար ենք այսօր այստեղ միասին աշխատում ենք»։
Եվրահանձնաժողովի ղեկավարը Հարավային Կովկասն անվանել է «աշխարհի ամենակարեւոր տրանսպորտային հանգույցներից մեկը, որը կապում է Եվրոպան, Կասպիական տարածաշրջանը եւ Կենտրոնական Ասիան»։
«Նրա ռազմավարական նշանակությունը շարունակում է աճել, եւ Ադրբեջանին այս գործընթացում կենտրոնական դեր է վերապահված։ Քիչ երկրներ ունեն նման բարենպաստ դիրք՝ տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը խթանելու համար։ Ադրբեջանը հմտորեն համադրում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ աճող տնտեսական, քաղաքական եւ տարածաշրջանային ազդեցության հետ»,- նշել է ֆոն դեր Լայենը։
«Վերջին տարիներին Ադրբեջանն իրեն դրսեւորել է որպես Եվրոպական միության հուսալի եւ վստահելի էներգետիկ գործընկեր։ Մենք չենք մոռացել Ադրբեջանի օգնությունը այն ժամանակ, երբ Ռուսաստանն էներգետիկան օգտագործեց որպես զենք եւ դադարեցրեց գազի մատակարարումը Եվրոպային։ Հարավային գազային միջանցքն իսկապես ամրապնդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, եւ սա հաջողության ակնառու պատմություն է։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
«Մենք մեծ հետաքրքրությամբ ողջունում ենք Ձեր՝ Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը. դա շատ հետաքրքիր կետ է»,- նշել է ֆոն դեր Լայենը։
ԵՄ-ն ողջունում է Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու Ալիեւի առաջարկը
Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին «Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագրի կնքման» կապակցությամբ։