Հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է «Դատախազության աշխատողի օր» գրություն (տեսանյութ)
Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ այս պահին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։
Հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է «Դատախազության աշխատողի օր» գրությունը և Հայաստանի Հանրապետության դատախազության տարբերանշանը՝ որպես հարգանքի և գնահատանքի խորհրդանիշ բոլոր այն դատախազների ու դատախազության աշխատողների նկատմամբ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են օրենքի գերակայության, արդարության և պետականության ամրապնդմանը։