Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե անհրաժեշտ չլինի. ԱՄՆ փոխնախագահ

https://arm.sputniknews.ru/20260701/trampy-mtadir-che-krkin-zvorq-ugharkel-iran-ete-anhrazhesht-chlini-amn-pvokhnakhagah-104065549.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3e7b925de1cd3b68a2fd265cbe6b4f1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն

ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Միևնույն ժամանակ, նա չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարսավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Չեմ կարող ոչինչ խոստանալ, քանի որ, իհարկե, դա կախված է նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն ի վերջո իրանցիները։ Մի բանում եմ վստահ եմ` նախագահը մեր զորքը հետ չի ուղարկի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, եթե հստակ սահմանված նպատակ չլինի», – Վիրջինիա Բիչից (Վիրջինիա նահանգ) մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Վենսը։

Միևնույն ժամանակ նա դրական է բնութագրել ԱՄՆ–ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունների ընթացքը՝ առանց որևէ կանխատեսում անելու։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում չէր հաստատել Իրանի դեմ գործողությունները վերսկսելու իր մտադրությունը՝ նշելով, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի գործերը լավ են ընթանում։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Leave a comment