Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2295-ի

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2295-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի։ Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

Նրա խոսքով՝ վիրավորների թիվը կազմում է 11 267 մարդ, իսկ անօթևան մնացածների թիվը՝ 12 841։ Ընդհանուր առմամբ, բնական աղետի հետևանքները՝ ֆիզիկական և հոգեբանական վնասվածքները, ինչպես նաև բնակարանների կորուստը կամ լուրջ վնասումը, ազդել են ավելի քան 26 403 մարդու վրա։

Իշխանություններն արագացրել են տուժածների տեղավորումը ժամանակավոր ճամբարներում՝ Կարակասում և Լա Գուայրա նահանգում։ Այդ վայրերում տեղադրվում են ցնցուղներ, մահճակալներ և ներքնակներ, կազմակերպվում է բժշկական օգնություն, հոգեբանական աջակցություն, ինչպես նաև սննդի և խմելու ջրի ապահովում։

Երկրաշարժը տեղի էր ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Նշվում է, որ երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում Վենեսուելայում գրանցված ամենաուժգինը։

Leave a comment