Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը խզում է կապերը Հարվարդի համալսարանի հետ՝ դադարեցնելով ռազմական պատրաստության ծրագրերը, կրթաթոշակների աջակցությունը, հավաստագրման ծրագրերը և ստաժավորումները, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ ըստ Պենտագոնի մամուլի ծառայության։
«Շատ երկար ժամանակ մեր գերատեսչությունը լավագույն և ամենապայծառ սպաներին ուղարկել է Հարվարդ՝ հույս ունենալով, որ համալսարանն ավելի լավ կհասկանա և կգնահատի մեր զինվորներին», – ասել է Հեգսեթը։ «Փոխարենը, մեր սպաներից չափազանց շատերը վերադարձել են չափազանց նման Հարվարդի ուսանողներին՝ գլուխները լի գլոբալիստական և արմատական գաղափարախոսություններով, որոնք ոչինչ չեն անում մեր մարտական ուժերը բարելավելու համար»։
Հեգսեթի խոսքով՝ Հարվարդը դադարել է լինել զինծառայողների համար ողջունելի վայր և նրանց զարգացման համար հարմար վայր։
Փիթ Հեգսեթն ասել է, որ դրա պատճառը համալսարանի քաղաքականությունն է։ Ըստ ՊՆ ղեկավարի կառույցը թույլ է տալիս հակասեմիտիզմ ու խթանում պաղեստինյան «Համաս» շարժման աջակցության մթնոլորտը, մի շարք միջազգային ակադեմիական ծրագրեր, այդ թվում՝ համագործակցությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ։