ԿԸՀ նախագահը պնդում է՝ ԲԿՀ-ն ամեն դեպքում չէր հաղթահարի անցողիկ շեմը

https://arm.sputniknews.ru/20260701/kyh-nakhagahy-pndum-e-bkh-n-amen-depqum-cher-haghtahari-ancvoghik-shemy-104056475.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103868603_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0f3e39e67efc9b5303e7033c4eb3f643.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան, էլինար վարդանյան, սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան, էլինար վարդանյան, սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

ԲՀԿ ներկայացուցիչներից Էլինար Վարդանյանն էլ հակադարձում է՝ եթե տվյալները ճիշտ մուտքագրվեին, կուսակցությունը հաղթահարում էր անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պնդում է՝ եթե 3 տեղամասերում արդյունքներն անվավեր չճանաչվեին էլ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր հաղթահարի անցողիկ շեմը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ։

«Անվավեր ճանաչած 3 ընտրատեղամասերում արդյունքները չեն ներառվել քաղաքական ուժերի օգտին տրված ձայների հաշվարկում, դրանք օրենքի ուժով արտացոլվել են որպես անճշտություններ։ Հետևաբար, այդ տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի խաթարել ընտրությունների վերջնական արդյունքների իրավաչափությունը, հակառակը՝ այն ապահովել է, որ խնդրահարույց տեղամասերի արդյունքները չազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքների վավերության վրա»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ անվավեր ճանաչված 3 ընտրատեղամասերի արդյունքների ազդեցությունը մեկուսացնում ենք՝ ընտրությունների իրավական արդյունքները չեն փոխվում։

Պնդում է՝ ԿԸՀ-ն գործել է իրավաչափ և կայացրել է իրավաչափ որոշում, ուստի խնդրում է ՍԴ-ին մերժել ներկայացված բոլոր դիմումները։ Ըստ նրա՝ դիմումատուները ոչ թե կասկածի տակ են դնում ընտրական համակարգի գործողությունները, այլ՝ ընտրողի կամքը։

ԲՀԿ ներկայացուցիչներից Էլինար Վարդանյանն էլ հակադարձում է՝ եթե հենց սկզբնական փուլում տվյալները ճիշտ մուտքագրվեին, իրենց կուսակցությունը նախնական արդյունքներով հատում էր 4 տոկոսի շեմը։

«Վահագն Հովակիմյանը շատ բան է ասում, թվերը լրիվ այլ բանի մասին են խոսում»,- ասաց Վարդանյանը։

Հավելեց՝ եթե ճիշտ բաշխվեն մանդատները, ապա արդյունքներն ավելի մոտ կլինեն ժողովրդի կողմից եղած քվեարկությանը, քան ԿԸՀ որոշման արդյունքում է ստացվում։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։

Leave a comment