Լուկաշենկոն ներում է շնորհել 32 անձի

Քաղաքականություն

01.07.2026 | 17:18

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անկախության օրվան ընդառաջ ներում է շնորհել 32 անձի (20 կնոջ և 12 տղամարդու): Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого»  տելեգրամ ալիքը, գրում է Current time-ը։

«Որոշումը կայացվել է՝ հիմնվելով դատապարտվածների և նրանց ընտանիքների նկատմամբ հումանիզմի սկզբունքի վրա։ Նրանք բոլորը ներման խնդրագիր են ներկայացրել՝ ընդունելով իրենց մեղքը և զղջալով»,- ասվում է հաղորդագրությունում։

Լուկաշենկոն նախկինում ներում էր շնորհել 18 մարդու, այդ թվում՝ 15 անձի, որոնք դատապարտվել էին «ծայրահեղականության» հոդվածներով։

«Գարուն» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսից մինչև 2025-ի վերջը Բելառուսում համաներմամբ ազատ է արձակվել 569 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment