ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
«Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկիի դին հայտնաբերվել է Օկա գետում։ Այս մասին հայտնում է 112 տելեգրամ ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գետում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի։
Այս պահին նրա հարազատներից կամ ընկերներից որևէ մեկը չի հաստատել լուրը։
Նշվում է, որ դերասանը որդու հետ ձկնորսության էր գնացել, բայց որոշ ժամանակ անց անհետացել է։ Նրա անհետացման մասին հայտնել է նրա կինը՝ Լիլիան։ Որոնողական աշխատանքներին միացել են կամավորներ։
–00—ՅՄ