Արծրուն Հովհաննիսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր պետն է

Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կգլխավորի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը:

Հիմք ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր:
Դրանց համաձայն՝ 
Գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

Leave a comment