Սահմանադրական դատարանում ընտրական արդյունքների վիճարկման գործով դատաքննության ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավԿԸՀ գործելաոճին, տվյալների մուտքագրման խնդիրներին և ընտրական շեմի հաղթահարմանը։ Նա ընդգծեց, որ հանձնաժողովն ամեն կերպ շրջանցում է պարզ իրողությունները, որոնց առկայության դեպքում պետք է վերաքվեարկություն նշանակվեր։
Էլինար Վարդանյանի պնդմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո տվյալների սխալ մուտքագրման պատճառով է հայտարարվել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։