Ֆլորիդայի անշարժ գույքի մագնատ Գիլ Դեզերին պատկանող շքեղ մասնավոր ինքնաթիռն օգտագործվել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից՝ ԱՄՆ-ից Արևմտյան ափ պաղեստինցի տղամարդկանց արտաքսելու համար, գրել է «The Guardian»-ը։
Դեզերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի գործընկերն է։
Հունվարին և փետրվարին ինքնաթիռը ICE-ի կողմից ձերբակալված պաղեստինցիների խմբեր է տեղափոխել Արիզոնայից Թել Ավիվ։ Ժամանելուց հետո Իսրայելի իշխանությունները նրանց տեղափոխել են Արևմտյան ափի անցակետեր, որտեղ նրանց ազատ են արձակել գրեթե առանց որևէ օգնության։
Մի քանիսը հայտնել են, որ երկար թռիչքների ընթացքում ձեռնաշղթաներով են եղել։