Տարանցման արժեքը 4 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է բարձրացվում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Թուրքիան հուլիսի 1-ից 15%-ով բարձրացրել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման արժեքը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
«Այս տարի արժեքը մեկ տոննայի համար 5,83 դոլարից բարձրացել է մինչև 6,7 դոլար»,- հայտնել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունից։
Սա վերջին չորս տարվա ընթացքում տարանցման արժեքի արդեն երրորդ բարձրացումն է։
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ, նախնական գնահատականներով, 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը նեղուցներով նավերի տարանցումից երկիրը կստանա 254 միլիոն դոլար, ինչը 31 միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։