TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար

https://arm.sputniknews.ru/20260701/trippy-eatm-kargavvorumnervov-e-linelu-hh-pvokhartgvortsnakharar-104042613.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104041394_479:0:2204:1294_1920x0_80_0_0_24266270557ca18ed114bf89c1f9c357.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թրամփի ուղի (tripp), մնացական սաֆարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, թրամփի ուղի (tripp), մնացական սաֆարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ TRIPP նախագծի հետ կապված որևէ հարց այս փուլում չկա։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

«TRIPP նախագիծն իրականացման փուլում է։ Այս պահին ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, և TRIPP–ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,– ասաց Սաֆարյանը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի համատեղ աշխատանքին առնչվող հարցին։

Հարցին` կարող են արդյոք Ռուսաստանի հետ աշխատանքում խնդիրներ առաջանալ, Սաֆարյանը պատասխանեց` այս փուլում որևէ հարց չկա։

Նա նշեց, որ Հայաստանը ռուսական կողմի հետ TRIPP–ի վերաբերյալ քննարկում չի անում։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 29-ին հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ «Թրամփի ուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն են իրականացնում: Գալուզինը նշել էր, որ հաշվի առնելով այդ ամենը` Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի կարծիքը պետք է հաշվի առնել։

Leave a comment