Հեռահաղորդակցության օպերատորի օպտիկական մալուխի վնասման հետևանքով այս պահին քաղաքացիները չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին։
Խնդրի կարգավորման համար համապատասխան օպերատորն արդեն իսկ իրականացնում է աշխատանքներ։
Պատճառված անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ