Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում, տեղեկությունը Aysor.am-ին հաստատեց ինքը:

 

Նշենք, որ վաղը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:

 

Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: 

Leave a comment