Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան

Քաղաքականություն

01.07.2026 | 10:29

Հուլիսի 1-ի առավոտյան ՌԴ Պենզայի մարզում ՀՕՊ ուժերն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոսել։ Տարածաշրջանի ղեկավար Օլեգ Մելնիչենկոյի խոսքով՝ դրա բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գծերը և ընկել անավարտ շինության վրա, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Մեկ ժամ անց Մելնիչենկոն գրել է, որ տարածաշրջանում հայտարարվել է օդային տագնապ։ Այս հարձակման հետևանքները դեռևս անհայտ են։

Ուկրաինական տելեգրամ ալիքները գրում են, որ Պենզայի «Մայակ» գործարանն է հարձակման ենթարկվել։ Supernova+ ալիքը պնդում է, որ այն պաշտպանական ընկերություն է, որը մասնագիտանում է ռադիոէլեկտրոնային սարքավորումների, կառավարման սարքերի, կապի համակարգերի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ։ Պենզայի գործարանի կայքում նշվում է, որ այն Ռուսաստանի ամենահին թղթի և ստվարաթղթի արտադրողն է։

Բացի այդ, ուկրաինական տելեգրամ ալիքները գրում են Պենզայի էլեկտրամեխանիկական սարքերի գիտահետազոտական ​​ինստիտուտի տարածքում ծխի մասին։ Այս ձեռնարկությունը մասնագիտանում է ռեզիստորների և թվային-անալոգային փոխակերպիչների մշակման ու արտադրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment