Նոան գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգայի ներկայացուցչի հետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի «Նոան» շարունակում է նախապատրաստական գործընթացը Imagine Live մարզական հավաքի շրջանակում՝ անցկացնելով հերթական ստուգողական հանդիպումները։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմն ուժերը չափել է Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկանի» հետ։ Հանդիպումն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ և գոլառատ է ստացվել` 5:5:
Աղբյուրը հայտնում է նաև, որ այսօր «Նոան» կանցկացնի հավաքի եզրափակիչ ստուգողական հանդիպումը։ Հայկական ակումբի մրցակիցը կլինի ղազախական «Աստանան»։