Իսրայելի «էքսպանսիոնիստական» քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի կայունության վրա․ Արաղչի

«Իսրայելին շնորհված անձեռնմխելիությունը թուլացրել է միջազգային իրավունքը», – «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարը նշել է, որ Իսրայելի «էքսպանսիոնիստական» քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի կայունության վրա և ստեղծում է անկայունություն։

Արաղչին ընդգծել է Իսրայելի դեմ ռազմական և առևտրային պատժամիջոցների, ինչպես նաև կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Leave a comment