Բաժանորդագրվել
Իլոն Մասկի կարողությունն ավելացել է ավելի քան 65 միլիարդ դոլարով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը կրկին հասել է 1 տրիլիոն դոլարի։ Տեղեկությունը հայտնում է «Forbes» ամսագիրը:
«Իլոն Մասկը կրկին տրիլիոնատեր է։ «SpaceX»-ի և «Tesla»-ի բաժնետոմսերն աճել են, ինչը նրա կարողությունն ավելացրել է ավելի քան 65 միլիարդ դոլարով», – ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք`հունիսին «SpaceX»-ի բաժնետոմսերի արժեքի անկման ֆոնին նրա կարողությունը իջել էր 1 տրիլիոն դոլարից: