Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում իսրայելական զինված ուժերի հարվածների հետևանքով առնվազն 8 պաղեստինցի է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել։ Այսպիսի տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ հրադադարի հաստատումից ի վեր Գազայում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 1053 տեղացի բնակիչ, տուժել է ավելի քան 3,4 հազարը։
Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերից գործում է հրադադարի ռեժիմ։