https://arm.sputniknews.ru/20260630/eatmum-vareliqi-nermutsman-maqsaturqeri-zrvojakan-drujqachapery-1-tarvov-erkaradzgvel-en-104020771.html
ԵԱՏՄ–ում վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը 1 տարով երկարաձգվել են
ԵԱՏՄ–ում վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը 1 տարով երկարաձգվել են
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը երկարաձգել ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման… 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T18:48+0400
2026-06-30T18:48+0400
2026-06-30T18:48+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վառելիք
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/2280/59/22805948_0:158:3079:1890_1920x0_80_0_0_f5a3604f475b372dbdb4a0500cf61f48.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մեկ տարով երկարաձգել է վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը, որոնց գործողությունն ավարտվել է 2026 թվականի հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է հանձնաժողովը:Ավելի վաղ՝ հունիսին, Ռուսաստանն առաջարկել էր մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, երկարաձգել ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման մաքսատուրքերի գործող զրոյական դրույքաչափերը։«Նախկինում սահմանված զրոյական դրույքաչափերի (շարժիչային բենզինի, դիզելային, ավիացիոն, նավային, ինչպես նաև այլ վառելիքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր. խմբ.) գործողությունն ավարտվել է 2026 թվականի հունիսի 30-ին։ Մի շարք երկրներ առաջարկել են զրոյական դրույքաչափերը երկարաձգել։ Առաջարկներն օպերատիվ կերպով մշակվել են և բերվել են միասնական հայտարարի։ Դրույքաչափերի զրոյացումը երկարաձգվել է ևս մեկ տարով», – հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։Այս որոշմամբ նաև բենզինի հավելանյութերի զրոյական մաքսատուրքեր են սահմանվել։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2280/59/22805948_174:0:2905:2048_1920x0_80_0_0_7e01d29dd9a06ef0853f917ee6589ffa.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վառելիք, մաքսատուրք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վառելիք, մաքսատուրք
Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը երկարաձգել ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման մաքսատուրքերի գործող զրոյական դրույքաչափերը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մեկ տարով երկարաձգել է վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը, որոնց գործողությունն ավարտվել է 2026 թվականի հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է հանձնաժողովը:
Ավելի վաղ՝ հունիսին, Ռուսաստանն առաջարկել էր մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, երկարաձգել ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման մաքսատուրքերի գործող զրոյական դրույքաչափերը։
«Նախկինում սահմանված զրոյական դրույքաչափերի (շարժիչային բենզինի, դիզելային, ավիացիոն, նավային, ինչպես նաև այլ վառելիքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր. խմբ.) գործողությունն ավարտվել է 2026 թվականի հունիսի 30-ին։ Մի շարք երկրներ առաջարկել են զրոյական դրույքաչափերը երկարաձգել։ Առաջարկներն օպերատիվ կերպով մշակվել են և բերվել են միասնական հայտարարի։ Դրույքաչափերի զրոյացումը երկարաձգվել է ևս մեկ տարով», – հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Այս որոշմամբ նաև բենզինի հավելանյութերի զրոյական մաքսատուրքեր են սահմանվել։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: