ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը ավարտվի մինչև հունիս, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։
«Ամերիկացիները առաջարկում են, որ կողմերը դադարեցնեն պատերազմը մինչև այս ամռան սկիզբը և, հավանաբար, ճնշում կգործադրեն կողմերի վրա՝ հետևելու այս ժամանակացույցին», – պնդում է նա։
Զելենսկին հավելել է, որ Վաշինգտոնի դիրքորոշման վրա կարող են ազդել նաև ներքաղաքական գործոնները, մասնավորապես՝ առաջիկա ընտրական գործընթացները և Կոնգրեսի աշխատանքը։