Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260630/pashinjanin-heracnelu-gaghtni-plan-unenq-samvel-karapetjan-104007579.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104006311_188:0:1388:900_1920x0_80_0_0_da3cf20ebc49bd9c10d938479641b09f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան

հայաստան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանի խոսքով` այժմ սպասում են բարձրագույն դատարանի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և որոշ ընդդիմադիր ուժեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլան ունեն։ Դատական նիստից առաջ այդ մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպել ենք։ Մենք մեր գաղտնի պլանն ունենք, չեմ բացելու այն։ Դա Փաշինյանին հեռացնելու պլանն է»,– ասաց Կարապետյանը։

Նա վստահեցրեց` ըստ իրենց պլանի` շատ հեշտ հեռացնելու են ՀՀ գործող իշխանությանը։

Հարցին` միասնական ընդդիմության առաջնորդն ի՞նքն է լինելու, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը պատասխանեց` Քոչարյանը «Հայաստանի» դաշինքի առաջնորդն է, ինքը` «Ուժեղ Հայաստանի»։ Նա ընդգծեց` իրենք միմյանց հետ կիսելու ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատներ վերցնել–չվերցնելուն, ապա Կարապետյանը նշեց` եթե նման որոշում կայացնեն, անպայման կհայտարարեն։

«Դեռևս որոշում չկա, պետք է իրավիճակը գնահատենք։ Մենք կգնանք այն ճանապարհով, որով ամենաարագը հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին։ Չենք նայելու այսօր դաշտ գցած որևէ մեկի նարատիվներին, մենք ի վիճակի ենք կայացնել մեր որոշումները։ Այսօր «մինչև վերջ գնալու ենք» ասելով նկատի ունենք, որ պետք է հեռացնենք Փաշինյանին»,– ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` հիմա օրենքով են շարժվում, դիմել են Սահմանադրական դատարան, սպասում են բարձրագույն դատարանի որոշմանը, այլ հարցեր դեռ չեն ցանկանում քննարկել (նկատի ունի փողոցային պայքարը. խմբ)։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Leave a comment