Ապահովագրության ներդրման արդյունքում միջինում առաջնային օղակում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք. Ավանեսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Միայն ապահովագրության ներդրման արդյունքում միջինում առաջնային օղակում 30-40 տոկոսի աշխատավարձի աճ ունենք, սա նշանակում է, որ մեծ մասամբ բոլորինը բարձրացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ՝ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից և դրանք վճարում են, որպեսզի արդեն կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց մասնագետներին»,-հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլև միջին բուժանձնակազմին. «Մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը, բժիշկը, եթե չի սպասարկում և որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ, կամ եթե աշխատում է օրինակ՝ 3 ժամ, բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձն անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է եղել: Նախկինում, օրինակ՝ նյարդաբանը կսպասարկեր 1, թե 1000 հոգու, ստանում էր միջին հաշվարկային աշխատավարձ, օրինակ՝ 200 հազար դրամ, բայց հիմա նյարդաբանը հնարավորություն ունի կրկնապատկելու իր աշխատավարձը, ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում»:
Նախարարի խոսքով՝ աշխատավարձի չափը մեծ մասամբ կախված է անձից, թե ինչքան ծանրաբեռնվածություն կունենա: