Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.06.2026 | 13:34

Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարը։

«Այն վերաբերելու է երկրաշարժերին և, ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը, ինչպես նաև բժշկական արտակարգ արձագանքման թիմերի աշխատանքին։ Սա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ»,- ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կունենա բարձր սերտիֆիկատ ունեցող թիմեր, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն ծառայություններ մատուցելու թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ։

«Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Մինչև այս ամբողջ աշխատանքն իրականացրինք, անցել է երեք տարի»,- նշեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment