Անահիտ Ավանեսյանին հրավիրել են Թուրքիա

Բաժանորդագրվել

Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի նախարարական համաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի Ստամբուլ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։

Նշվում է, որ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Leave a comment