«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1895 –ծնվել է վիրաբույժ Ռուբեն Յոլ յանը։
1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալ յանը։
1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը։
1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
1994 –Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։
2005–Ստեփանակերտում կայացած ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:
2012– Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:
2018– ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԱՇԽԱՐՀ
1109 –վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6–րդ Խիզախը։
1520 –իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից. այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։
1736 –Ռուս–թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլ յացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական Կայսրությանը։
1748 –ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան–Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։
1810 –Նապոլեոնը օկուպացված Հոլանդիան միացրել է Ֆրանսիական Կայսրությանը։
1889 –Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։
1893 –ՀԱՀ–ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «Էկսելսիոր» ալմաստը։
1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։
1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է «Հարաբերականության տեսությունը»։
1908–Սիբիրի կենտրոնական հատվածում՝ Տունգուսկա և Լենի միացման շրջանում, ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։
1913 –սկսվել է Երկրորդ բալկանյան պատերազմը։
1925 –ծնվել է շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։
1934– Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատներն անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։
1936 –վաճառքի է հանվել Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։
1945 – ԽՍՀՄ–ում վերականգնվել են աշխատանքային արձակուրդները։
1948 – «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլ յամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։
1956 – խորհրդային մամուլում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։
1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։
1964 –ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։
1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։
1971 –վթարվել է «Սոյուզ–11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։
1997 –Մեծ Բրիտանիայում հրատարակվել է Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում