https://arm.sputniknews.ru/20260630/pajtjun-mvonakvojum-mahapvordz-e-katarvel-ukrainaci-oligarkhi-ev-nra-yntaniqi-nkatmamb-103994012.html
Պայթյուն Մոնակոյում. մահափորձ է կատարվել ուկրաինացի օլիգարխի և նրա ընտանիքի նկատմամբ
Պայթյուն Մոնակոյում. մահափորձ է կատարվել ուկրաինացի օլիգարխի և նրա ընտանիքի նկատմամբ
Sputnik Արմենիա
Մոնակոյի իշխանությունները սա անվանել են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչական հարձակումը։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T09:20+0400
2026-06-30T09:20+0400
2026-06-30T09:24+0400
տեսանյութեր
տեսանյութ
մոնակո
մահափորձ
օլիգարխ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/103993382_0:131:1001:694_1920x0_80_0_0_c2cadcee31298c091741f1e6f90969d4.jpg.webp
Գիշերը անհայտ անձը հեղույսներով լիցքավորված ինքնաշեն պայթուցիկ սարք է կիրառել։ Երեք մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վիճակում են։Նախնական տվյալներով` տղամարդը թողել է ուսապարկը մուտքի դռան մոտ այն պահին, երբ շենք մարդիկ էին մտնում։Figaro-ի տվյալներով՝ տուժածները ուկրաինացի օլիգարխն են, նրա կինը և նրանց երեխան։ Խոսքը «Ալեֆ» ընկերության հիմնադիր և Դնեպրի խոշորագույն կառուցապատողներից մեկի` Վադիմ Երմոլաևի մասին է։«Մեր տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածներն էլ նույն ուկրաինական ընտանիքի անդամներ են։ Ծնողները` 50/60 տարեկան, որոնցից մեկը, ենթադրաբար, ուկրաինացի օլիգարխ է, գտնվում են ծանր վիճակում՝ կյանքին սպառնացող վտանգ կա, իսկ 13-ամյա դեռահասը համեմատաբար կայուն վիճակում է», – ասվում է Figaro–ի հրապարակման մեջ։Ուկրաինական ԶԼՄ–ների տվյալներով՝ Երմոլաևը 2019 թվականին հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի անձնագիր։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել նրա նկատմամբ։ Նա Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում է։Մոնակոյի իշխանությունները սա անվանել են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչական հարձակումը։
մոնակո
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
В Монако прогремел взрыв. Власти назвали это первым терактом в истории страны
Sputnik Արմենիա
В Монако прогремел взрыв. Власти назвали это первым терактом в истории страны
2026-06-30T09:20+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/103993382_0:38:1001:788_1920x0_80_0_0_ea281a526ce6b9f23ebfd5e1e013c1c1.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, մոնակո, մահափորձ, օլիգարխ, ուկրաինա, видео
տեսանյութեր, տեսանյութ, մոնակո, մահափորձ, օլիգարխ, ուկրաինա, видео
Մոնակոյի իշխանությունները սա անվանել են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչական հարձակումը։
Գիշերը անհայտ անձը հեղույսներով լիցքավորված ինքնաշեն պայթուցիկ սարք է կիրառել։ Երեք մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վիճակում են։
Նախնական տվյալներով` տղամարդը թողել է ուսապարկը մուտքի դռան մոտ այն պահին, երբ շենք մարդիկ էին մտնում։
Figaro-ի տվյալներով՝ տուժածները ուկրաինացի օլիգարխն են, նրա կինը և նրանց երեխան։ Խոսքը «Ալեֆ» ընկերության հիմնադիր և Դնեպրի խոշորագույն կառուցապատողներից մեկի` Վադիմ Երմոլաևի մասին է։
«Մեր տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածներն էլ նույն ուկրաինական ընտանիքի անդամներ են։ Ծնողները` 50/60 տարեկան, որոնցից մեկը, ենթադրաբար, ուկրաինացի օլիգարխ է, գտնվում են ծանր վիճակում՝ կյանքին սպառնացող վտանգ կա, իսկ 13-ամյա դեռահասը համեմատաբար կայուն վիճակում է», – ասվում է Figaro–ի հրապարակման մեջ։
Ուկրաինական ԶԼՄ–ների տվյալներով՝ Երմոլաևը 2019 թվականին հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի անձնագիր։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել նրա նկատմամբ։ Նա Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում է։
Մոնակոյի իշխանությունները սա անվանել են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչական հարձակումը։