https://arm.sputniknews.ru/20260630/hamajnqneri-khvoshvoracman-nvor-nakhagitsy-qaghaqakan-tvoghatak-uni-pvordzageti-meknabanutjuny–103981908.html
Համայնքների խոշորացման նոր նախագիծը քաղաքական տողատակ ունի. փորձագետի մեկնաբանությունը
Համայնքների խոշորացման նոր նախագիծը քաղաքական տողատակ ունի. փորձագետի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Կառավարության առաջարկած օրենսդրական նոր նախագծի ընդունման և իրականացման դեպքում ՀՀ համայնքների թիվը ներկայիս 63-ից կդառնա 61–ը։ Վեդին ու Փամբակն այլևս չեն լինի… 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T08:55+0400
2026-06-30T08:55+0400
2026-06-30T08:55+0400
հայաստան
օրենք
համայնք
համայնքների խոշորացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0a/27881033_0:83:1601:983_1920x0_80_0_0_f84869d120f98daa519cd7bba2da0a2a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթը իրականում ոչ թե վարչատարածքային բարեփոխումների մասին է, այլ բոլորովին այլ տողատակ ունի. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հատնեց կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ «Վարչատարածքային բաժանման» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Դրանով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:Ձևավորված նոր համայնքներում էլ նախագծով նախատեսվում է անցկացնել նոր ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությունների օրը կնշանակի մարզպետը՝ ԿԸՀ–ի հետ համաձայնեցնելով:Ինչ վերաբերում է օրենսդրական առաջարկի հեղինակների խոստացած կառավարչական-ադմինիստրատիվ բարեփոխումներին, փորձագետն արձանագրում է, որ ՀՀ–ում արդեն իսկ կան խոշոր համայնքներ` բաղկացած 30 և ավելի բնակավայրերից, բայց խոստացված կառավարման մակարդակն այնտեղ այդպես էլ չի ապահովվել։«Այս պահին մենք չունենք այդ համայնքներում իդեալական կառավարման հաջողված փորձ, որը մեզ թույլ կտա ասել, որ գիտեք ինչ` այս մոդելը ճիշտ էր։ Տեսե՛ք, Սիսիանը կա, Կապանը կա, Աշտարակը կա ու էլի մի քանի համայնքներ, որտեղ կառավարչական տեսակետից, չասեմ` խնդիրներ, բայց որոշակի մարտահրավերներ կան։ Օրինակ` խոշորացված համայնքի աշխատակազմը որոշ դեպքերում չի հասցնում տիրապետել այդ 30 + բնակավայրերի ամենօրյա խնդիրներին և համաժամանակյա գործ անել դրանցում։ Այս տեսակետից ես չեմ կարող պնդել, որ կա որևէ հիմնավոր պատճառ, որ նմանատիպ գիգանտ համայնքները հաջողված փորձ ունեն։ Ճիշտ հակառակը։ Օրինակ` Սիսիանի դեպքում մենք ունենք օրինակը, որ, եթե տեղական իշխանությունն ինչ–ինչ պատճառով մի փոքր թերանա մենեջմենթի հարցում, ապա կունենանք բավականին մեծ ծավալով թերակատարված բյուջե»,– ասում է Մարգարյանը։Մեր զրուցակիցը չի բացառում, որ իբրև հակափաստարկ իշխանությունը դարձյալ կարող է մատնանշել խոշորացված համայնքներում իրականացվող շինարարությունը։ Ուստի իր կողմից հիշեցնում է` տեղական ինքնակառավարումը միայն շինարարությունը չէ։Հիշեցնենք` ՀՀ–ում համայնքների խոշորացման ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի և շարունակվել մինչև 2021թ–ը` մի քանի փուլերով։ Այդ 5 տարիների ընթացքում ՀՀ 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք։Նոր նախագծի ընդունման և իրականացման դեպքում համայնքների թիվը կդառնա 61–ը, Վեդին ու Փամբակն այլևս չեն լինի առանձին համայնքներ, այլ որպես բնակավայրեր կմտնեն, համապատասխանաբար` Արարատի և Վանաձորի կազմի մեջ։Հայաստանում ավարտվեց համայնքները «սովետական մոդելով» խոշորացնելու գործընթացը
համայնք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0a/27881033_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c6db4119490e0f3a1fef4011f83da6b4.jpg.webp
հայաստան, օրենք, համայնք, համայնքների խոշորացում
հայաստան, օրենք, համայնք, համայնքների խոշորացում
Կառավարության առաջարկած օրենսդրական նոր նախագծի ընդունման և իրականացման դեպքում ՀՀ համայնքների թիվը ներկայիս 63-ից կդառնա 61–ը։ Վեդին ու Փամբակն այլևս չեն լինի առանձին համայնքներ, այլ որպես բնակավայրեր կմտնեն համապատասխանաբար` Արարատի և Վանաձորի կազմի մեջ։
Ձևավորված նոր համայնքներում էլ նախագծով նախատեսվում է անցկացնել նոր ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությունների օրը կնշանակի մարզպետը՝ ԿԸՀ–ի հետ համաձայնեցնելով:
«Շատ հեռու պետք չէ գնալ։ Մի տարի էլ չի անցել Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններից, որտեղ մենք հստակ ականատես եղանք, որ եթե իշխանությանը չի հաջողվում մի համայնքում գտնել այնպիսի թեկնածու, որն ակնհայտորեն դոմինանտ կլինի քաղաքական դաշտում և կկարողանա հաղթել, հարևան համայնքը միացնում են, որպեսզի այնտեղի աչքի ընկած թեկնածուն այստեղ էլ հաղթանակ ապահովի։ Այստեղ մեծ փիլիսոփայություն չկա։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընդամենը ընտրազանգվածի լոյալությունը պահելու մասին է, ոչ թե տեղական ինքնակառավարման համակարգի իրական բարեփոխումների»,– նկատում է Դավիթ Մարգարյանը` վերլուծելով առաջարկվող օրինագծերի քաղաքական ենթատեքստը։
Ինչ վերաբերում է օրենսդրական առաջարկի հեղինակների խոստացած կառավարչական-ադմինիստրատիվ բարեփոխումներին, փորձագետն արձանագրում է, որ ՀՀ–ում արդեն իսկ կան խոշոր համայնքներ` բաղկացած 30 և ավելի բնակավայրերից, բայց խոստացված կառավարման մակարդակն այնտեղ այդպես էլ չի ապահովվել։
«Այս պահին մենք չունենք այդ համայնքներում իդեալական կառավարման հաջողված փորձ, որը մեզ թույլ կտա ասել, որ գիտեք ինչ` այս մոդելը ճիշտ էր։ Տեսե՛ք, Սիսիանը կա, Կապանը կա, Աշտարակը կա ու էլի մի քանի համայնքներ, որտեղ կառավարչական տեսակետից, չասեմ` խնդիրներ, բայց որոշակի մարտահրավերներ կան։ Օրինակ` խոշորացված համայնքի աշխատակազմը որոշ դեպքերում չի հասցնում տիրապետել այդ 30 + բնակավայրերի ամենօրյա խնդիրներին և համաժամանակյա գործ անել դրանցում։ Այս տեսակետից ես չեմ կարող պնդել, որ կա որևէ հիմնավոր պատճառ, որ նմանատիպ գիգանտ համայնքները հաջողված փորձ ունեն։ Ճիշտ հակառակը։ Օրինակ` Սիսիանի դեպքում մենք ունենք օրինակը, որ, եթե տեղական իշխանությունն ինչ–ինչ պատճառով մի փոքր թերանա մենեջմենթի հարցում, ապա կունենանք բավականին մեծ ծավալով թերակատարված բյուջե»,– ասում է Մարգարյանը։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ իբրև հակափաստարկ իշխանությունը դարձյալ կարող է մատնանշել խոշորացված համայնքներում իրականացվող շինարարությունը։ Ուստի իր կողմից հիշեցնում է` տեղական ինքնակառավարումը միայն շինարարությունը չէ։
«Այո՛, շատ լավ է, որ շինարարություն արվում է, ենթակառուցվածքները սարքվում են, բայց տեղական ինքնակառավարման համակարգը միայն դրա մասին չէ։ Ավելին, այդ ենթակառուցվածք սարքելն ընդամենը ՏԻՄ–երի լիազորությունների, չասեմ համեստ, բայց ոչ ամենամեծ ու կարևոր մասն է»,– նկատում է փորձագետը։
Հիշեցնենք` ՀՀ–ում համայնքների խոշորացման ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի և շարունակվել մինչև 2021թ–ը` մի քանի փուլերով։ Այդ 5 տարիների ընթացքում ՀՀ 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք։
Նոր նախագծի ընդունման և իրականացման դեպքում համայնքների թիվը կդառնա 61–ը, Վեդին ու Փամբակն այլևս չեն լինի առանձին համայնքներ, այլ որպես բնակավայրեր կմտնեն, համապատասխանաբար` Արարատի և Վանաձորի կազմի մեջ։