Ֆինն Գերագուսյանը հերթական գոլն է խփել «Սանդերլենդի» երիտասարդական թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի կազմում։

Անգլիայի Պրեմիեր լիգա-2-ի 13-րդ տուրում սանդերլենդցիները 2։0 հաշվով հաղթել են «Բրայթոնին»։

18-ամյա Գերագուսյանը 43-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։ Հայ հարձակվողը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆինն Գերագուսյանը 8 գոլի հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում։



Leave a comment