Անոմալ շոգը Եվրոպայից տեղափոխվում է Մոսկվա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման միանգամից 4°C-ով և կանցնի +31°C-ից:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպական անոմալ շոգը հասել է Կալինինգրադ. ավելի քան 40 մարդ ջերմային հարված է ստացել հունիսի 26-28-ին, երբ ջերմաստիճանը հասել է մինչև +38°-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անոմալ շոգի պատճառով Եվրոպայում արդեն մահացել է ավելի քան 1300 մարդ, հալվել են լուսացույցներն ու նույնիսկ ճանապարհները: +40°C-ից բարձր սարսափելի շոգի պատճառով Ֆրանսիայում, ըստ BFM-ի, դիահերձարաններն ու Փարիզի հիվանդանոցները լեփ-լեցուն են: Թաղման բյուրոներից մեկի ղեկավարը լրատվականին ասել է, որ մահացածներն այնքան շատ են, որ նոր մարմինների համար հնարավոր չէ տեղեր գտնել, իսկ դիակիզման համար սպասման ժամանակը մի քանի անգամ աճել է:

Mash-ը փոխանցում է, որ վերջին օրերին Կալինինգրադն անվանում են նոր Անապա. անոմալ շոգից մարդիկ փրկություն են գտնում Բալթիկ ծովում լողալով, լողափերը լեփ-լեցուն են, ջուրը տաքացել է մինչև +25°։ Բալթիկ ծովի ազդեցության շնորհիվ, որի ջրի ջերմաստիճանը 15-20°է լինում, տարածաշրջանը սովորաբար ավելի զով է լինում:

Մոսկվայի բնակիչները ջերմաստիճանի բարձրացումը կզգան արդեն հուլիսի 1-ին. օդերևութաբանների տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կգերազանցի +31°C-ը:

Leave a comment