Հուլիսի կեսերին ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան

https://arm.sputniknews.ru/20260629/hulisi-keserin-hecy-hanrajin-geraka-shah-tshanachelu-masin-vorvoshum-klini-petrvosjan-103986682.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791788_124:0:1547:1067_1920x0_80_0_0_4de127c0208c5a4b15457c4b10cf8721.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում

ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում

Բաժանորդագրվել

Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ցավոք, պիտի նշեմ, որ շատ վատթար և խեղված էներգահամակարգ ենք ժառանգել, և մի կերպ ենք սպասարկումն իրականացնում, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք»,–ասաց նա։

Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու, վերամասնավորեցման դեպքում դա կանի մասնավորը, պետականացված մնալու դեպքում` պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի, այդ դեպքում ներդրումներ կկատարի կոնցեսորը։

Հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։

Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։

Leave a comment