Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը հայտարարում է, որ Իսրայելի համար՝ ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակն այլեւս երաշխավորված չէ:
Ինքս, դեռ երկու-երեք տարի առաջ եմ տարբեր առիթներով խոսել ու գրել այն մասին, որ ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան՝ աշխարհակարգի վերափոխման համատեքստում, անխուսափելի է:
Այսօր այդ հանգամանքը ստանում է անգամ բաց հայտարարությունների տեսք»:
Ավեկի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսրայելը այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից»։