https://arm.sputniknews.ru/20260629/omany-chi-bacarum-hvormuzum-navagnacutjan-anvtangutjan-hamar-vtshar-sahmanely-agn-103985163.html
Օմանը չի բացառում Հորմուզում նավագնացության անվտանգության համար վճար սահմանելը. ԱԳՆ
Օմանը չի բացառում Հորմուզում նավագնացության անվտանգության համար վճար սահմանելը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի համատեղ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Մասկատում: 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T18:14+0400
2026-06-29T18:14+0400
2026-06-29T18:28+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
օման
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_ac02b081b25f05282c5020c49faef63b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Օմանը դեմ է Հորմուզի նեղուցով նավերի անցման տուրքերին, սակայն նավագնացության անվտանգության համար տուրքերի սահմանումը հնարավոր է համարում։ Այս մասին այսօր հայտարարել է սուլթանության ԱԳ նախարար Բադր ալ-Բուսայիդին: Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի համատեղ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Մասկատում:Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ նշելով, որ գործընթացն ընթանում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ համակարգմամբ: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզը տարիներ շարունակ բաց է եղել նավերի անվճար անցման համար, սակայն Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո նեղուցում իրավիճակն այլևս երբեք նախկինը չի լինի:Իրանը կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակինԻրանի իշխանություններն ընդգծել են, որ նախատեսում են վճար գանձել ջրային երթուղով նավերի անվտանգ տեղաշարժի հետ կապված ծառայությունների մատուցման համար։ Ընդ որում, Թեհրանում նշել են, որ վճարը տուրք չէ: ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո Իրանը հունիսի 18-ին պարտավորվել է 60 օրվա ընթացքում որևէ գումար չվերցնել նավերից:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
օման
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_d2bf3368072fb3142e683082e9f2d267.jpg.webp
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման
Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի համատեղ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Մասկատում:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Օմանը դեմ է Հորմուզի նեղուցով նավերի անցման տուրքերին, սակայն նավագնացության անվտանգության համար տուրքերի սահմանումը հնարավոր է համարում։ Այս մասին այսօր հայտարարել է սուլթանության ԱԳ նախարար Բադր ալ-Բուսայիդին: Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի համատեղ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Մասկատում:
«Նախարարը նեղուցի ապագայի մասին հարցին ի պատասխան ընդգծել է, որ իր երկիրը ձգտում է Հորմուզում նավագնացությունը թողնել անվտանգ և ազատ բոլորի համար՝ հաշվի առնելով այդ ջրային զարկերակի կարևորությունը համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի համար… Ալ-Բուսայիդին նշել է, որ Մասկատը չի աջակցում նավերի անցման համար որևէ տուրքի սահմանման։ Նախարարը միևնույն ժամանակ չի բացառել ծովային ծառայություններին վերաբերող մեխանիզմների ստեղծման հնարավորությունը՝ նավագնացության անվտանգության, արտակարգ դրությունների նախապատրաստվելու, աղտոտվածության դեմ պայքարի համար, ինչպես դա ընդունված է Մալաքա և Սինգապուր նեղուցներում», – հայտնել է Մոնտե Կառլոյի ռադիոկայանի արաբերեն խմբագրությունը:
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ նշելով, որ գործընթացն ընթանում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ համակարգմամբ: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզը տարիներ շարունակ բաց է եղել նավերի անվճար անցման համար, սակայն Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո նեղուցում իրավիճակն այլևս երբեք նախկինը չի լինի:
Իրանի իշխանություններն ընդգծել են, որ նախատեսում են վճար գանձել ջրային երթուղով նավերի անվտանգ տեղաշարժի հետ կապված ծառայությունների մատուցման համար։ Ընդ որում, Թեհրանում նշել են, որ վճարը տուրք չէ: ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո Իրանը հունիսի 18-ին պարտավորվել է 60 օրվա ընթացքում որևէ գումար չվերցնել նավերից: